COVID-19- ի աննախադեպ ճգնաժամը հանգեցրել է մի շարք առողջ կազմակերպությունների շահույթների կտրուկ կրճատման՝ առանց ծախսերի էական նվազման:
Մինչ COVID-19-ի հետևանքով առաջացած տնտեսական ազդեցությունն ու շարունակական անորոշությունը մեծանում են, վերազգային ձեռնարկությունների մեծ մասի դեպքում հնարավոր է՝ տրանսֆերտային գնագոյացման հաստատված քաղաքականությունները այլևս չեն համապատասխանեն պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին` աշխատուժի, մատակարարման ցանցերի և հաճախորդների պահանջարկի խաթարումների պատճառով:
Միացե՛ք BDO-ի Տրանսֆերային գնագոյացման գծով անցկացվելիք վեբինարին, որի ընթացքում մեր միջազգային գործընկերներ Zara Ritchie- ին, Mark Schuette-ին, Paul Daly-ին և Dirk Elbert-ին, կկիսվեն գործնական դիտարկումներով՝ COVID-19 ճգնաժամի ընթացքում տրանսֆերային գնագոյացման կարգավորումների վերաբերյալ:
|

|
Zara Ritchie
Տրանսֆերային գնագոյացման գծով միջազգային ծառայությունների ղեկավար գործընկեր,
Բի-Դի-Օ Ավստրալիա
|

|
Mark Schuette
Transfer Pricing National Practice Leader
Տրանսֆերային գնագոյացման գծով առաջատար
Բի-Դի-Օ ԱՄՆ
|

|
Paul Daly
Տրանսֆերային գնագոյացման ծառայությունների ղեկավար
Բի-Դի-Օ Մեծ Բրիտանիա
|

|
Dirk Elbert
Գործընկեր, միջազգային հարկային ծառայությունների ղեկավար
Ղեկավարող գործընկեր
Բի-Դի-Օ Գերմանիա
|
|
|
|
|
|
Քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին.
|
Վեբինարի ընթացքում մասնավորապես կտրվի հետևյալ հարցերի պատասխանը.
- Ինչպե՞ս կարող եք օգտվել գոյություն ունեցող կարգավորումներից և քաղաքականություններից` Ձեր բիզնեսի կանխիկ միջոցները պահպանելու և ֆինանսավորումը բարելավելու համար:
- Ինչպիսի՞ ազդեցություն կունենա ներկայիս իրավիճակը գոյություն ունեցող տրանսֆերային գնագոյացման քաղաքականության վերլուծության և փաստաթղթավորման վրա:
- Արդյո՞ք COVID-19-ին վերաբերող կարգավորումները ադապտացվել են Ձեր երկրում/շրջանում:
- Ինչպիսի՞ այլընտրանքներ կարող են հաշվի առնվել սահմանափակ ռիսկերով դիստրիբյուտորների կամ արտադրողների համար, եթե ընկերությունը տնտեսական խնդիրների պայմաններում կրում է ընդհանուր կորուստներ կամ ընդհակառակը՝ ձևավորում մեծ շահույթ:
- Ինչպիսի՞ մոտեցումներ են առաջարկվում կիրառել ընկերության ծառայությունների վճարումների համար, եթե հիմնական ծառայությունները չեն մատուցվում մեկուսացման ժամանակահատվածում և արդյոք տեղական կառավարման մարմինները սուբսիդավորում են այդ ծառայությունները մատուցող աշխատակիցների աշխատավարձների վճարումը:
- Ինչպե՞ս կարելի է գնահատել տրանսֆերային գնագոյացման վրա ազդող հավանական փոփոխությունները, եթե բիզնեսը գործում է այնպիսի ոլորտում, որը կրում է էական կորուստներ և տարեկան համադրելիության տվյալների բազան հասանելի չէ մինչև 2021 թվականի Ապրիլը:
- Արդյո՞ք այն ընկերությունները, որոնք կրում են կորուստներ, պետք է վճարեն ներկազմակերպական ռոյալթիներ:
- Ինչպե՞ս է COVID-19-ը ազդում գոյություն ունեցող Նախնական գնագոյացման մասին պայմանագրերի վրա: Կան արդյոք թարմացումներ կամ նոր Նախնական գնագոյացման մասին պայմանագրեր, որոնք պետք է ամբողջականացվեն մինչև 2020 թվականի ավարտը:
- Որո՞նք են Ձեր երկրի Հարկային մարմնի ներկայիս կենտրոնացման ուղղությունները, ինչպիսի միջոցներ եք ակնկալում 2020 թվականին և հետագայում, հաշվի առնելով այն փաստը, որ վերջիններս կենտրոնացած են հարկ վճարողների գործունեության համապատասխանությունը ճշգրտելու ուղղությամբ:
- Արդյո՞ք հնարավոր կլինի ճշգրտել տրանսֆերային գները, եթե ընկերության գործարքները չեն պարունակում Ֆորսմաժորային դրույթ կամ այլ դրույթներ անսպասելի իրադարձությունների վերաբերյալ, որոնք զգալիորեն ազդում են ընկերության գործունեության վրա:
- Ինչպիսի՞ վերլուծություն և փաստաթղթավորում պետք է պատրաստվի ընկերության ֆինանսական վիճակի աջակցման համար. կարճաժամկետ և երկարաժամկետ:
- Ինչպիսի՞ ռիսկեր պետք է հաշվի առնի բիզնեսը, երբ ժամանակավորապես ձևափոխում է տրանսֆերային գնագոյացման գործարքները:
- Ինչպե՞ս կարող է COVID-19-ը ազդել ՏՀԶԿ-ի կողմից ձևավորած թվային տնտեսության վրա, որոնք են Pillar -ը և Pillar 2-ը: Ինչ պետք է սպասել երկրներից, որոնք սահմանել են թվային ծառայությունների համար հարկեր:

|
|
|
|
|