This site uses cookies to provide you with a more responsive and personalised service. By using this site you agree to our use of cookies. Please read our PRIVACY POLICY for more information on the cookies we use and how to delete or block them.
  • 7 ՊԱՏՃԱՌ՝ ԻՆՉՈՒ՞ Է ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԻ-ԴԻ-Օ-ԻՆ ԱՈՒԹՍՈՐՍ ԱՆԵԼԸ ԼԱՎ ԳԱՂԱՓԱՐ

7 ՊԱՏՃԱՌ՝ ԻՆՉՈՒ՞ Է ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԻ-ԴԻ-Օ-ԻՆ ԱՈՒԹՍՈՐՍ ԱՆԵԼԸ ԼԱՎ ԳԱՂԱՓԱՐ

Ֆինանսական ծառայությունների՝ ներառյալ հաշվապահական հաշվառման, ինչպես նաև իրավաբանական և խորհրդատվական գործառույթները  ամբողջությամբ կամ մասամբ մասնագիտացված ընկերություններին փոխանցելը ամենատարածված երևույթներից է բիզնես աշխարհում։ Ու թեև հայաստանյան մի շարք ընկերություններ դեռևս նախընտրում են գնալ ավանդական՝ ներքին թիմեր պահելու ճանապարհով, այս ծառայությունների աութսորսինգը ունի մի շարք առավելություններ ինչպես մանր, այնպես էլ խոշոր բիզնեսների տեսանկյունից։

Բի-Դի-Օ Արմենիա ընկերության գործընկեր, հաշվապահական ծառայությունների ղեկավար Սամվել Դանիելյանը ներկայացնում է 7 պատճառ՝ ի՞նչ առավելություններ ունի մասնագիտական ծառայությունները ոլորտում կայացած թիմի՝ այս դեպքում Բի-Դի-Օ-ին փոխանցելը դիտարկելը։

 

1 Դուք տնտեսում եք գումար

Ընկերության որոշակի գործառույթների փոխանցումը արտաքին ընկերության օգնում է էականորեն կրճատել գործառնական ծախսերը և հետևաբար ավելացնել շահույթը:

Աութսորսինգի ժամանակ ֆիքսված աշխատավարձի ծախսերը փոխարինվում են կոնկրետ ծառայության դիմաց վճարվող ժամավճարով, ինչը նշանակում է՝ հաճախորդը վճարում է միայն ստացած ծառայության  դիմաց, ինչն էլ հնարավորություն է տալիս ավելի ճկուն քաղաքականություն վարելու։

Մյուս կողմից, աութսորս ծառայություններ առաջարկող ընկերությունները ապահովում են աշխատակիցներին անհրաժեշտ տեխնիկայով և տարածքով, ինչպես նաև հիմնականում զերծ պահում հաշվապահական ծրագիր ձեռք բերելու ծախսերից, կրկին կրճատելով ծախսերը։

 

2Դուք գործ ունեք ոչ թե անհատի այլ մասնագետների թիմի հետ

Բի-Դի-Օ թիմը ունի համապատասխան կրթություն և մասնագիտական որակավորումներ։ Միաժամանակ, մեր մոտ գործում է եռաստիճան համակարգ, ինչը նշանակում է մասնագետների կատարած աշխատանքը ստուգվում է մենեջերների և վերահսկվում է Գործընկերների կողմից՝ էականորեն նվազեցնելով հնարավոր սխալների հավանականությունը:

Միաժամանակ, մենք հոգում ենք փորձառու մասնագետների ներգրավման և շարունակական մասնագիտական զարգացման  համար, հետևաբար հաճախորդը ազատվում է նաև մասնագետների հավաքագրման և ուսուցման մեջ ներդումներ կատարելու պարտավորությունից։:

Հաճախորդը միշտ տեղյակ է, որ ինքը մենակ չի որոշումների կայացման կամ խնդիրների առաջացման ժամանակ: Մենք չենք առաջադրում խնդիրներ, այլ առաջարկում ենք առաջացած խնդիրների լուծման արդյունավետ և շահավետ տարբերակ:

 

3 Դուք խնայում եք ժամանակ

Որոշ գործառույթների փոխանցումը խնայում է ժամանակը և ընձեռում խնայած ժամանակը ավելի արդյունավետորեն ծախսելու հնարավորություն: Ինչպես վերևում նշվեց, մասնագիտական թիմերը ներառում են մենեջերներ ու ղեկավարներ, հետևաբար էականորեն կրճատվում է  նաև վերահսկողության վրա ծախսվող ժամանակը։
Ըստ էության, այս դեպքում կառավարման բեռը ևս արտահանձնվում է ծառայություններ մատուցող կողմին:

Հարկային ստուգումների, ուսումնասիրությունների ընթացքում Հաճախորդը չի ներգրավում այդ աշխատանքներին: Այն իրականացվում է պրոֆեսիոնալ թիմի կողմից, որը օգնում է, որ Հաճախորդը չշեղվի իր բնականոն աշխատանքից և ժամանակ վատնի:

Արդյունքում,  Հաճախորդը կենտրոնանում է բուն գործունեության վրա՝ ավելի արդյունավետ օգտագործելով մարդկային և ֆինանսական ռեսուրսները՝ խնայելով ամենաթանկը՝ ժամանակ։

 

4 Ոլորտային փորձառություն

Բի-Դի-Օ-ում մենք տարվա կտրվածքով ծառայություններ ենք մատուցում ավելի քան 200 ընկերության, ինչը տալիս է տարաբնույթ ոլորտներում հարուստ փորձառություն։ Իսկ տվյալ փորձառությունը լավագույնս օգտագործելու համար ստեղծել ենք մասնագիտական խմբեր՝ մասնագետների միջև  երկխոսություն ապահովելու համար։ Հետևաբար, մենք կարող ենք առաջարկել հենց Ձեր ոլորտի նրբություններին և առանձնահատկություններին տիրապետող մասնագիտական թիմ։

 

5. Միջազգային գործիքակազմ

Միջազգային ցանցերի անդամ ընկերությունների հետ համագործակցելը ի հավելումն տեղական փորձառությանը հասանելիություն է տալիս նաև միջազգային փորձի և գործիքակազմի, որի ներառումը ավելացնում է արժեք՝ Հաճախորդ ընկերության տեսանկյունից։

Միաժամանակ ԲԻ-ԴԻ-Օ-ի նման ընկերությունները հնարավորություն են ընձեռում ավելի հեշտ ստեղծել կապեր արտաքին շուկաներում: Մեր դեպքում աշխարհի 167 երկրում պատրաստ ենք Ձեզ առաջարկել վստահելի խորհրդատվական թիմեր՝ որոնք կօգնեն ճիշտ որոշումներ կայացնել՝ հաշվի առնելով տվյալ երկրի օրենսդրական կարգավորումները և շուկայի առանձնահատկություննը։

 

 

6 Ռիսկերի էական կրճատում

 

Աութսորսինգը միաժամանակ ազատում է մի քանի ռիսկից․

  • Կադրերի հոսունության ռիսկ․ հաճախորդ ընկերությունը ստիպված չի լինում բախվել այն իրավիճակին, երբ աշխատակիցը, ում մասնագիտական աճի համար ֆինանսական և ժամանակային զգալի ռեսուրսներ էր ներդրվել, փոխի աշխատանքը՝ խաթարելով բիզնեսի բնականոն գործընթացը։ Աութսորսինգի դեպքում անցումը շատ ավելի սահուն է և զերծ հավելյալ ռիսկերից և ծախսերից։
  • Մասնագիտական սխալի ռիսկ․ ի տարբերություն ներքին թիմերի, աութսորս անող ընկերությունները բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի շնորհիվ կանխում են հնարավոր ռիսկերը։ Միաժամանակ, այս ընկերությունները ունեն մասնագիտական սխալի հատուցման համակարգեր, որոնք վերջնականապես ազատում են մասնագիտական սխալի պատճառով հնարավոր ռիսկերից։

Ցանկացած ֆինանսական գործարքի դեպքում մենք օգնում ենք, որ Հաճախորդը կնքի արդյունավետ գործարքներ բացահայտելով հնարավոր հարկային և ֆինանսական ռիսկերը՝ ընտրելով Հաճախորդի համար ամենաարդյունավետ տարբերակը:

 

 

7 Մենք պատրաստ ենք ապագային

Մասնագետների շարունականան զարգացման ծրագիրը, ինչպես նաև թիմային աշխատանքը հիմք են հանդիսանում, որ թիմը ժամանակին տեղեկացված լինի Հարկային և Հաշվապահական հաշվառման սպասվող բոլոր հիմնական փոփոխություններին, որի վերաբերյալ բնականաբար տեղեկացվում է նաև Հաճախորդը, ինչպես նաև տրամադրվում է տվյալ փոփոխության ազդեցությունը կոնկրետ Հաճախորդի գործունեության վրա: Արդյունքում Հաճախորդը լրացուցիչ գումարներ չի ծախսում խորհրդատվությունների կամ այլ մասնագետների ներգրավման համար: 

 

 

Ունե՞ք հավելյալ հարցեր։ Դիմե՛ք մեզ 060 52 88 99 հեռախոսահամարով կամ [email protected] էլ․ հասցեով։