This site uses cookies to provide you with a more responsive and personalised service. By using this site you agree to our use of cookies. Please read our PRIVACY POLICY for more information on the cookies we use and how to delete or block them.
  • Հարցում

Հարցում՝ Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների վերաբերյալ

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ են մտել Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները, որոնց համաձայն էականորեն կավելանա փաստաթղթավորման բեռը այն կազմակերպությունների համար, որոնք ներգրավված են 200 մլն դրամը գերազանցող վերահսկվող գործարքներում։

 

Այդ կապակցությամբ «Բի-Դի-Օ» հայաստանյան ընկերությունների խումբը պատրաստել է հարցաշար, որը միտված է բացահայտել
կազմակերպությունների տեսանկյունից տրանսֆերային գնագոյացմանն առնչվող ամենից էական խնդիրները, վեր հանել պարզաբանման առավել մեծ անհրաժեշտություն ունեցող թեմաները։

Հարցման արդյունքները ամփոփելուց հետո, հատուկ հարցմանը մասնակցած անձանց համար կանցկացվի վեբինար, որում Բի-Դի-Օ մասնագետները կանդրադառնան հարցման մեջ ներկայացված առավել խնդրահարույց թեմաներին։ 

Վեբինարին մասնակցության կարգավորումները տալու համար, մենք հարցման վերջում ավելացրել ենք նաև կոնտակտային տվյալներ մուտքագրելու հատված։
 

1.Ծանո՞ք եք արդյոք Տնտեսական Համագործակցության և Զարգացման կազմակերպության կողմից մշակված BEPS (Հարկման բազայի քայքայման և շահույթի տեղափոխման) գործողությունների պլանին, որին միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը:

2.Տնտեսական Համագործակցության և Զարգացման կազմակերպության կողմից մշակված BEPS (Բազայի քայքայման և եկամուտների վերաբաշխման) գործողությունների պլանի գործողություններ 8,9, 10 և 13-ը վերաբերվում են Տրանսֆերային գնագոյացմանը: Տեղյա՞կ եք արդյոք, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ կարգավորումները:

3. Ձեր կարծիքով, որո՞նք են վերահսկվող գործարքները:


4. Ի՞նչ է նշանակում ընկերության կողմից կնքվող գործարքների համապատասխանեցում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին:


5.Տեղյա՞կ եք արդյոք տրանսֆերային գնագոյացման կարգավորումներով պայմանավորված անհրաժեշտ քայլերի իրականացմանը և արդյոք Ձեր ընկերությունը պատրաստ է իրականացնել այդ քայլերը սեփական ուժերով:

6. Տեղյա՞կ եք արդյոք, որ Հարկային մարմնի պահանջով ծանուցում ստանալուց հետո 30 օրում անհրաժեշտ է ներկայացնել ընկերության տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ փաստաթղթավորումը և արդյոք կհասցնեք ներկայացնել վերջինս նշված ժամանակահատվածում:

7. Գիտե՞ք արդյոք, թե ինչպիսի մեթոդ եք կիրառելու Ձեր կողմից կնքված գործարքները չվերահսկվող գործարքների հետ համադրելիս:

8. Արդյո՞ք Ձեր ընկերության հաշվապահությունը և ֆինանսական քաղաքականությունը համապատասխանեցված է Տրանսֆերային գնագոյացման պահանջներին:


9. Տեղյա՞կ եք արդյոք, որ տրանսֆերային գնի ճշգրտումների համար գործում են միջազգային հատուկ տեղեկատվական բազաներ:

Մուտքագրեք անվտանգության կոդը
 Security code