This site uses cookies to provide you with a more responsive and personalised service. By using this site you agree to our use of cookies. Please read our PRIVACY POLICY for more information on the cookies we use and how to delete or block them.
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում

Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև ՀՀՀՀՍ N1–ը և հաշվապահական հաշառման միջազգային ստանդարտ  N1-ը (Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում) սահմանում են որոշակի կանոններ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ֆորմատի, ներկայացման ժամկետների և կարգի վերաբերյալ:

Մեր փորձառու թիմը պատրաստ է աջակցել Ձեր կազմակերպությանը՝ ֆինանանսական հավետվությունների պատրաստման աշխատանքներում՝ հաշվի առնելով ձեր գործունեության ոլորտի յուրահատկությունները և Ձեր կազմակերպության առանձնահատկությունները։

Ընկերությունը, մասնագիտացած լինելով օտարերկրյա իրավաբանական անձանց ծառայություններ մատուցելու հարցում, տիրապետում է նաև ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշվետվությունների պատրաստման առանձնահատկություններին (զուգակցելով դա հարկային հայտարարագրերի ինստիտուտի հետ):

Միաժամանակ, մենք առաջարկում ենք նաև Ֆինանսական հաշվետվությունների և շրջանառության տեղեկագրերի վերլուծություն

Նմանատիպ ծառայության անհրաժեշտություն սովորաբար առաջանում է ավելի լայն շրջանակի սպառողների համար` բաժնետերեր, այլ ներդրողներ, համատեղ գործունեության կողմեր:

 

Բաժնետերերի պահանջով պատրաստվում են նաև կոնսոլիդացված հաշվետվություններ: Վերլուծական հաշվետվությունը պատրաստվում է տարբեր լեզուներով և կարող են հաշվի առնվել նաև հաշվապահական տարբեր համակարգեր (Հաշվապահական Հաշվառման Հայկական Ստանդարտների համակարգ, Հաշվապահական Հաշվառման միջազգային Ստանդարտների համակարգ, Generally Accepted Accounting Principles (GAAP):