Հաշվապահական հաշվառման ծառայություն
Հաշվապահական հաշվառման, ինչպես նաև Ֆինանսական հաշվետվությունների ճշգրիտ վարումը, բիզնես գործընթացում կարևորագույն գործիքներ են, որոնք ենթադրում են յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկությունների ըմբռնում, գործող բիզնես պրոցեսներին հատուկ ֆինանսական և հարկային հաշվառման համակարգի ներդրում ու վարում, ինչպես նաև օերնսդրական փոփոխությունների վերաբերյալ ժամանակին իրազեկում և դրանց արդյունավետ կիրառում:
«Բի-Դի-Օ»-ն Հայաստանում տրամադրում է ինչպես պարբերական հաշվապահական ծառայություններ, այնպես էլ ապահովում է մեկանգամյա առանձնահատուկ խնդիրների լուծում:
Մեր թիմի կողմից հաշվապահական ծառայությունների մատուցումը համակցվում և ամրապնդվում է հարակից ծառայություններով` հարկային և մաքսային հարցերով խորհրդատվություն, աշխատանքային օրենսդրության հարցերով խորհրդատվություն, հաշվապահական հաշվառման վերականգնում, հարկային ստուգումների վարում և անցկացում, ՄՌԿ ծառայությունների մատուցում և այլն։
Հաշվապահական հաշվառման վարման ծառայությունները ներառում են անհրաժեշտ փաստաթղթերի դասակարգումը, լրացումը, արխիվացումը, համակարգչային ծրագրային ապահովման միջոցով համապատասխան հաշվապահական գրանցումների վերլուծումը և համապատասխանեցումը, ֆինանսական, հարկային, վիճակագրական և այլ հաշվետվությունների, ինչպես նաև այլ նշանակալի տեղեկատվության պատրաստումը:
Բի-Դի-Օ թիմը կազմված է որակավորված և տարբեր ոլորտներում փորձառություն ունեցող խորհրդատու-հաշվապահներից, ովքեր պատրաստ են մատուցել հաշվապահական հաշվառման ծառայություն՝ Ձեր ընկերության համար՝ անկախ դրա չափերից և գործունեության ոլորտից:
Հաշվապահական հաշվառման քաղաքականություն կազմում
Հաշվապահական հաշվառման քաղաքականության փաստաթուղթը կարևոր նշանակություն ունի կայացած և զարգացող ընկերությունների համար, հատկապես, երբ վերջիններս ակնկալում են արտաքին ֆինանսավորում, ներդրումներ, ընդգրկվելու են մեծ նախագծերի մեջ: Բի-Դի-Օ Արմենիան փորձ ունի ստեղծելու այդպիսի փաստաթղթեր շինարարության, տրանսպորտի, մեքենաշինության, ՏՏ և խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար:
Այսպիսի միասնական ընթացակարգի մշակումը ընկերությանը թույլ է տալիս աշխատել ավելի ճկուն, միաժամանակ ընդունակ լինել լուծելու այլ հարակից խնդիրներ` օրինակ, որոնք վերաբերում են կառավարչական հաշվառմանը և այլն: Մեր ընկերությունն ունի սեփական մշակումներ այդ ուղղությամբ։
Հաշվապահական հաշվառման ծառայությունների շրջանակն ընդգրկում է.
- Ընթացիկ հաշվապահական հաշվառման վարում` ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն.
- Ծրագրի ներդնում Հաճախորդի նախընտրած համակարգչային ծրագրային ապահովման համակարգում,
- Գործող ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան բոլոր հաշվապահական/ֆինանսական փաստաթղթերի համապատասխանության ստուգում,
- Բոլոր գործարքների ժամանակին գրանցում,
- Բոլոր ակտիվների, պարտավորությունների, հասույթի /ֆինանսավորման/ և ծախսերի, ներառյալ՝ դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հիմնական միջոցների ու պաշարների գրանցում,
- Ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի /մաշվածության/ հաշվառում ֆինանսական և հարկային՝ համաձայն հաճախորդի ընդունած քաղաքականության,
- Բանկային /այդ թվում Օնլայն բանկինգի/ վճարման փաստաթղթերի պատրաստում,
- Հաճախորդի կողմից տրված լիազորագրի հիման վրա ՊԵԿ-ից էլեկտրոնային մուտքագրման տվյալների ստացում,
- Հաճախորդի կողմից տրամադրված լիազորագրի հիման վրա բոլոր ստացված հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային հաստատում, որոնք նախօրոք կհաստատվեն ղեկավարության կողմից,
- Հետևում և Հաճախորդին տեղեկացում, որ հարկերը, վճարները սահմանված ժամկետներում վճարվեն,
- Հաճախորդի պայմանագրերի հարկային մասի վերանայում,
- Տարեկան Ֆինանսական հաշվետվությունների (առանց կից ծանոթագրությունների) կազմում և ներկայացում ղեկավարությանը Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ Օրենքով սահմանված կարգով,
- Հարկային ծանուցումների պատասխանների պատրաստում,
- Հարկային ստուգման դեպքում վարում և անցկացում որպես Հաճախորդի ներկայացուցիչ,
- Հաշվապահական գրանցումների վերաբերյալ հաճախորդի հարցման դեպքում տվյալների տրամադրում։