Աշխատավարձի հաշվարկման ծառայություն
Բի-Դի-Օ-ն առաջարկում է Աշխատավարձի հաշվարկման ծառայություններ։
Ծառայությունը ներառում է հետևյալ գործառույթների իրականացում․
- Անձնակազմի ամսական աշխատավարձի հաշվարկում՝ համաձայն Հաճախորդի կողմից տրամադրված և հաստատված աշխատաժամանակի տեղեկագրի (ամսական),
- Աշխատանքային պայմանագրով նախատեսված այլ վճարումների (եթե այդպիսիք կան) հաշվարկում,
- Արձակուրդայինի, վերջնահաշվարկի և ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարի հաշվարկում՝ համապատասխան ժամկետներում տրամադրված հրամանների հիման վրա,
- Անձնակազմի գծով եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկում,
- Աշխատավարձի հաշվարկների հիման վրա վճարացուցակի պատրաստում և ուղարկում հաճախորդի հաստատմանը,
- Աշխատավարձի հաշվարկի ուղարկում աշխատողի անձնական էլ. հասցեին (ըստ ցանկության),
- Աշխատավարձին վերաբերող բոլոր փաստաթղթերի պահպանում ծառայության մատուցման ժամանակահատվածում,
- Նոր աշխատակիցների ավելացում, աշխատակիցների տվյալների ճշգրտում աշխատավարձային ծրագրում,
- Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկում,
- Օնլայն բանկինգ համակարգում աշխատավարձի և աշխատավարձին հավասարեցված վճարների, դրանց գծով հարկերի, այլ վճարների բանկային փոխանցումների պատրաստում։