This site uses cookies to provide you with a more responsive and personalised service. By using this site you agree to our use of cookies. Please read our PRIVACY POLICY for more information on the cookies we use and how to delete or block them.
  • Ֆինանսական հաշվետվությունների աուդիտ

Ֆինանսական հաշվետվությունների աուդիտ

Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն է բարձրացնել վստահության ֆինանսական հաշվետվությունների հանդեպ, որը  ձեռք է բերվում աուդիտորի արտահայտած կարծիքի հիման վրա՝ արտացոլելով ֆինանսական հաշվետվությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին (օրինակ `ՖՀՄՍ) համապատասխանությունը:

Բի-Դի-Օ-ն տրամադրում է աուդիտի ծառայություններ՝ Աուդիտի և հավաստիացման միջազգային ստանդարտների խորհրդի (IAASB) և Հաշվապահների միջազգային դաշնության (IFAC) կողմից հրապարակված  Աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան (ISAs) և խստորեն հետևում Հաշվապահների էթիկայի միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հրապարակված «Պրոֆեսիոնալ հաշվապահի էթիկայի կանոնագրքին» (ՀԵՄՍԽ կանոնագիրք) և էթիկայի պահանջներին։

 

Բի-Դի-Օ Արմենիան ունի հարուստ աուդիտորական փորձը հետևյալ ուղղություններով.

  • ՖՀՄՍ-ների աուդիտ, ՖՀՄՍ-ների աուդիտ՝ ՓՄՁ-ների համար, Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների (IPSAS) աուդիտ,  հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի (ՀՀՀՀՍ) աուդիտ, հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի (ՀՀՀՀՍ) դրամարկղային հիմքով ֆինանսական հաշվետվութությունների աուդիտ.
  • Համաշխարհային բանկի, Զարգացման Հայկական Բանկի, Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), ԵՄ, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) և այլ դոնորական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտ;
  • առողջապահության, էներգետիկայի, կոմունալ ծառայությունների, վարկային, արտադրության, գյուղատնտեսության, հիմնադրամների, ծառայությունների ոլորտի աուդիտ :

Բի-Դի-Օ Արմենիայի աուդիտի բաժինը կարևորում է.

  • Աուդիտի միջազգային ստանդարտների (ISA) պահպանումը
  • Ազնվության, իրավազեկության և պատշաճ մասնագիտական աջակցության ցուցաբերումը

  • Ֆինանսական հաշվետվությունների օգտագործողների կարիքների վրա կենտրոնացումը

  • հաճախորդների հետ կառուցողական հարաբերությունների ստեղծումը

  • Օժանդակ ծառայությունների մատուցում

  • Բի-Դի-Օ Գլոբալ ցանցի օգտագործում և ձեռք բերած «նոու-հաու»-ի կիրառում