• Հանրային հատվածի ներքին աուդիտ

Հանրային հատվածի ներքին աուդիտ

Հանրային հատվածի ներքին աուդիտը անկախ, օբյեկտիվ հավաստիացման և  խորհրդատվական գործունեություն է, որի նպատակն է գնահատել  և բարելավել հանրային  հատվածի կազմակերպությունների գործունեությունը:

Ներքին Աուդիտը օգնում է կազմակերպությանը իրականացնել իր առջև դրված նպատակները սիստեմատիկ և համակարգված մոտեցմամբ ռիսկերի կառավարման և վերահսկաման, ինչպես նաև ընդհանուր կառավարման գործընթացի գնահատման և բարելավման միջոցով:

Հանրային հատվածի ներքին աուդիտը բաղկացած է հետևյալ կետերի ստուգումներից և խորհրդատվությունից.

  • ֆինանսական հաշվետվությունների ճշգրտություն
  • գնումների քաղաքականության և այլ առանցքային իրավական պահանջների համապատասխանություն
  • գործառնական արդյունավետություն, տնտեսում և էֆեկտիվություն:

Բի-Դի-Օ Արմենիան  Հայաստանում  Հանրային հատվածի ներքին աուդիտ իրականացնող լիցենզավորված ընկերություն է և ունի Հանրային հատվածի ներքին աուդիտ իրականացնող յոթ որակավորված  աուդիտոր:

Բի-Դի-Օ Արմենիան ունի աշխատանքի փորձ հետևյալ կառույցների հետ

  • Քաղաքապետարաններ և տեղական համայնքներ,
  • Հանրային հատվածի այլ կազմակերպությունների

Բի-Դի-Օ Արմենիան Հանրային հատվածի ներքին աուդիտ իրականացնելիս կարևորում է:

  • Ամբողջական, հիմնավորվածև պատշաճ մասնագիտական մոտեցումը
  • Հաճախորդ կազմակերպության ռազմավարության, նպատակների և ռիսկերին համապատասխանության ապահովում, 
  • Արդյունավետ և պրոֆեսիոնալ հաղորդակցում
  • Օժանդակ ծառայությունների մատուցում