Համալիր վերստուգում և համաձայնեցված ընթացակարգեր
Համալիր վերստուգում
Համալիր վերստուգումը ենթադրում է պոտենցիալ ներդրումների աուդիտ կամ արտադրանքի աուդիտ, որի շրջանակներում ներառվում են բոլոր փաստերի՝ ֆինանսական փաստաթղթերի ինչպես նաև ցանկացած այլ կարևոր նշանակություն ունեցող նյութերի վերստուգում:
Համալիր վերստուգումը գործընթաց է, որը յուրաքանչյուր ողջամիտ անձ ստանձնում է նախքան մեկ այլ անձի հետ պայմանագրային հարաբերությունների ստեղծումը կամ ֆինանսական գործարք կատարելը:
Համաձայնեցված ընթացակարգեր
Համաձայնեցված ընթացակարգերը նպատակ է հետապնդում աուդիտորական ծառայությունների բնույթի ընթացակարգերի իրականացում և փաստացի բացահայտումների ներկայացում, որոնց շուրջ նախապես համաձայնվել են աուդիտորը, կազմակերպությունը և ցանկացած երրորդ կողմ:
Համաձայնեցված ընթացակարգերը կարող է ներառել աուդիտորական ընթացակարգերը հետևյալ առնչություններով.
- ծախսեր, եկամուտներ, գույք և սարքավորումներ, դեբիտորական և կրեդիտորական պարտքեր
- Գնումների քաղաքականություն, վարկային պայմանագրերի պահանջների պահպանում
- Ներքին վերահսկողություն, հաշվետվություններ և կանխիկի կառավարում:
Բի-Դի-Օ Արմենիան ունի համալիր վերստուգման և համաձայնեցված ընթացակարգերի հետևյալ լայնածավալ փորձը՝
- Միջազգային դոնորների տրամադրման պայմանների կատարման ծախսերի համապատասխանության ստուգում
- Բիզնեսի ակտիվների և պարտավորությունների աուդիտ որոշակի ամսաթվի տվյալներով:
Բի-Դի-Օ Արմենիան համալիր վերստուգման և համաձայնեցված ընթացակարգերի ծառայությունների մատուցելիս կարևորում է:
- Ազնվություն, իրավազեկության և պատշաճ մասնագիտական աջակցության ցուցաբերումը
- արդյունավետ և պրոֆեսիոնալ հաղորդակցությունը
- Օժանդակ ծառայությունների մատուցում
- Ոլորտի գիտելիքի ընդլայնում
- Բի-Դի-Օ Գլոբալ ցանցի օգտագործում և ձեռք բերած «նոու-հաու»-ի կիրառում