• Սեմինար Գյումրիում. «Հարկային օրենսդրության, ինչպես նաև տնտեսական օրենսդրության վերջին փոփոխությունները. շեշտադրումներ»

Սեմինար Գյումրիում. «Հարկային օրենսդրության, ինչպես նաև տնտեսական օրենսդրության վերջին փոփոխությունները. շեշտադրումներ»

Ամսաթիվ: 07 նոյեմբերի 2019
Time: 10:00 - 14:00
Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոն
Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոն
Breda, Գյումրի  
get directions

  • ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Օրակարգ

 

Բի-Դի-Օ-ն հրավիրում է մասնակցելու «Հարկային օրենսդրության, ինչպես նաև տնտեսական օրենսդրության վերջին փոփոխությունները. շեշտադրումներ» թեմայով սեմինարին, որը բացառիկ հնարավորություն կընձեռի Շիրակի մարզում գործունեություն ծավալող ձեռնարկատերերին, հաշվապահներին, ֆինանսական մասնագետներին ձեռք բերել համապարփակ և գործնականում կիրառելի գիտելիքներ ՀՀ հարկային օրենսդրության վերջին փոփոխությունների և լրացումների վերաբերյալ, ծանոթանալ դրանց առավել ուշագրավ առանձնահատկություններին, ինչն էլ կօգնի խուսափել օրենսդրության սխալ կիրառման արդյունքում առաջացող ռիսկերից: Միաժամանակ, մասնակիցները հնարավորություն կունենան ուղղելու ՀՀ հարկային օրենսգրքին վերաբերող իրենց հարցերը և ստանալու դրանց վերաբերյալ պարզաբանումներ՝ Բի-Դի-Օ-ի հարկային մասնագետների կողմից:


Հարկային օրենսգրքից զատ, մասնակիցներին կներկայացվի ՀՀ ձեռնարկատիրական օրենսդրության վեջին փոփոխությունները և կիրառման հարցեր, ինչպես նաև համառոտ տնտեսական վիճակագրություն և վերլուծությոուն, ինչն էլ կօգնի լավ իմանալ ձեռնարկատիրական միջավայրը և կօժանդակի ձեռնարկատիրական գործընթացին:

Օրակարգ.
• Ընդհանուր մաս
• Ավելացված արժեքի հարկ
• Ակցիզային հարկ
• Եկամտային հարկ(ինչպիսի ազդեցություն կունենա համախառն/զուտ աշխատավարձի վրա եկամտային հարկի փոփոխությունը)
• Այլ հարկեր և պարտադիր վճարներ
• Հարկման հատուկ համակարգեր
• Հարկային օրենսգրքով սահմանված պահանջները խախտելու կամ չկատարելու համար պատասխանատվություն
• Շահութահարկ
• տնտեսական օրենսդրության վերջին փոփոխությունները և կիրառման հարցեր
• Հարց-պատասխան

Սեմինարավարներ՝ Ահարոն Չիլինգարյան, Նաիրա Պետրոսյան, Նարինե Նուրոյան, Գրիգոր Նազարյան
Անցկացման օրը՝ Նոյեմբերի 7
Ձեր ներդրումը՝ 15.000 դրամ (չի ներառում ԱԱՀ):
Անցկացման վայրը՝ ք. Գյումրի:
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 52 88 99 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ հասցեին:

 

• Ընդհանուր մաս
• Ավելացված արժեքի հարկ
• Ակցիզային հարկ
• Եկամտային հարկ(ինչպիսի ազդեցություն կունենա համախառն/զուտ աշխատավարձի վրա եկամտային հարկի փոփոխությունը)
• Այլ հարկեր և պարտադիր վճարներ
• Հարկման հատուկ համակարգեր
• Հարկային օրենսգրքով սահմանված պահանջները խախտելու կամ չկատարելու համար պատասխանատվություն
• Շահութահարկ
• տնտեսական օրենսդրության վերջին փոփոխությունները և կիրառման հարցեր
• Հարց-պատասխան