Ֆինանսական հաշվետվությունների աուդիտ
Ֆինանսական հաշվետվությունների աուդիտ ծառայուությունը Բի-Դի-Օ կողմից առաջարկվող աուդիտորական ծառայություններից մեկն է։
Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն է բարձրացնել վստահության ֆինանսական հաշվետվությունների հանդեպ, որը ձեռք է բերվում աուդիտորի արտահայտած կարծիքի հիման վրա՝ արտացոլելով ֆինանսական հաշվետվությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին (օրինակ `ՖՀՄՍ) համապատասխանությունը:
Բի-Դի-Օ-ն տրամադրում է աուդիտի ծառայություններ՝ Աուդիտի և հավաստիացման միջազգային ստանդարտների խորհրդի (IAASB) և Հաշվապահների միջազգային դաշնության (IFAC) կողմից հրապարակված Աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան (ISAs) և խստորեն հետևում Հաշվապահների էթիկայի միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հրապարակված «Պրոֆեսիոնալ հաշվապահի էթիկայի կանոնագրքին» (ՀԵՄՍԽ կանոնագիրք) և էթիկայի պահանջներին։
Բի-Դի-Օ Արմենիան ունի հարուստ աուդիտորական փորձը հետևյալ ուղղություններով.
- ՖՀՄՍ-ների աուդիտ, ՖՀՄՍ-ների աուդիտ՝ ՓՄՁ-ների համար, Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների (IPSAS) աուդիտ, հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի (ՀՀՀՀՍ) աուդիտ, հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի (ՀՀՀՀՍ) դրամարկղային հիմքով ֆինանսական հաշվետվութությունների աուդիտ.
- Համաշխարհային բանկի, Զարգացման Հայկական Բանկի, Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), ԵՄ, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) և այլ դոնորական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտ;
- առողջապահության, էներգետիկայի, կոմունալ ծառայությունների, վարկային, արտադրության, գյուղատնտեսության, հիմնադրամների, ծառայությունների ոլորտի աուդիտ :
Բի-Դի-Օ Արմենիայի աուդիտի բաժինը կարևորում է.
- Աուդիտի միջազգային ստանդարտների (ISA) պահպանումը
-
Ազնվության, իրավազեկության և պատշաճ մասնագիտական աջակցության ցուցաբերումը
-
Ֆինանսական հաշվետվությունների օգտագործողների կարիքների վրա կենտրոնացումը
-
հաճախորդների հետ կառուցողական հարաբերությունների ստեղծումը
-
Օժանդակ ծառայությունների մատուցում
-
Բի-Դի-Օ Գլոբալ ցանցի օգտագործում և ձեռք բերած «նոու-հաու»-ի կիրառում