• ՈԼՈՐՏՆԵՐ

Բանկային գործ

Բանկային գործ

Մենք  առաջարկում ենք ծառայությունների ամբողջական փաթեթ բանկային ոլորտի համար: Մեր թիմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ մեր միջազգային խմբի փորձառու մասնագետներից: Լինելով միասնական թիմ՝ մենք համադրում ենք աուդիտի և խորհրդատվական ծառայությունների տարբեր ոլորտների մասնագետների փորձն ու գիտելիքները, որն էլ մեր առաջնակարգ, բայցև մատչելի ծառայությունների գրավականն է:

Ապահովագրություն

Ապահովագրություն

Մենք ունենք հարուստ փորձ ապահովագրության ոլորտում ծառայություններ մատուցելու: Մեր հաճախորդներն են ապահովագրության ոլորտի առաջատարները, որոնք արդյունավետ կերպով կիրառում են ֆինանսական և հարկային խնայողությունների գծով մեր գործնական մոտեցումները: Մեր առաջընթացին նպաստել են մեր հաճախորդների և ապահովագրության ոլորտի գործընկերների գոհունակությունը՝ մատուցած ծառայությունների որակից: 

Անշարժ գույք և շինարարություն

Անշարժ գույք և շինարարություն

Մեր փորձառու աուդիտորների, բիզնես և հարկային խորհրդատուների մատուցած ծառայությունները համապատասխանեցված են սույն ոլորտի կարիքներին:

Մենք մատուցում ենք ավանդական և արժեքաստեղծ ծառայություններ.

  • Սեփականատերերին
  • Կառավարիչներին
  • Շինարարներին և կառուցապատողներին

Արտադրություն

Արտադրություն

Մենք մատուցում ենք որակյալ ծառայություններ, որոնք համապատասխանում են Ձեր բիզնեսի կարիքներին և նպաստում են բիզնեսի արտադրողականության և գործառնական արդյունավետության բարձրացմանը:

Մեր որակավորված մասնագետները քաջատեղյակ են սույն ոլորտին և գործարար որոշումների վրա ազդող շուկայական գործոններին: Այս բազմաբնույթ շուկաների ներսում Բի-Դի-Օ ընկերության մատուցած ծառայությունների հիմքում ընկած է ընդհանուր մատակարարման շղթայի սկզբունքը:

 

Բնական ռեսուրսներ

Բնական ռեսուրսներ

 

Բի-Դի-Օ ընկերության բնական ռեսուրսների ոլորտի մասնագետներն ունեն ոլորտի տարբեր բնագավառները ներկայացնող հաճախորդների հետ աշխատելու բազմամյա փորձ և գիտելիքներ: Որակյալ և արագ սպասարկման միջոցով մենք ձգտում ենք հաճախորդների հետ հաստատել վստահության, փորձի և հարգանքի վրա հիմնված տևական հարաբերություններ:

 

Մանրածախ ոլորտ

Մանրածախ ոլորտ

 

Բի-Դի-Օ ընկերության մասնագետները քաջատեղյակ են մանրածախ ոլորտի հիմնախնդիրներին: Մեր հաճախորդներն են ոլորտի խոշորագույն ներկայացուցիչները Հայաստանում: Արդյունքում՝ մենք կատարելապես տիրապետում ենք մանրածախ գործառնությունների ոլորտին և մեր գիտելիքները ծառայեցնում ենք ի նպաստ մեր հաճախորդների: Մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդին և վերջինիս խնդիրներին, քանի որ գիտակցում ենք, որ մանրածախ բիզնեսը կարող է լինել տարաբնույթ:

 

Շահույթ չհետապնդող կազմակերպություններ

Շահույթ չհետապնդող կազմակերպություններ

Մեր օրերում շահույթ չհետապնդող կազմակերպությունը պետք է ղեկավարվի որպես բիզնես: Լինելով հաշվետու Ձեր միջոցների և դրանց բաշխման համար՝ Ձեզ անհրաժեշտ է աուդիտորական ընկերություն, որը հանդես կգա որպես ֆինանսական խորհրդատու և քաջատեղյակ կլինի ոչ միայն ոլորտի հաշվետվությունների կազմման և ներկայացման պահանջներին, այլև կդիտարկի Ձեր կազմակերպությունը բիզնեսի տեսանկյունից ևս:  

Մեր աշխատանքն ավելին է քան պարզապես հաշվարկներ կատարելն ու ներկայացնելը, որը կազմակերպությունն իր սեփական ուժերով էլ կարող է անել: Քաջատեղյակ լինելով շահույթ չհետապնդող կազմակերպությունների գործունեությանն, ընթացակարգերին և բնութագրիչներին՝ մենք կօգնենք կազմակերպչական հարցերում կիրառել հիմնարար բիզնես մոտեցումներ: