• ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Բի-Դի-Օ-ն հայտնի է հաճախորդների հետ իր ջերմ հարաբերություններով, որի հիմքում ընկած է հետևյալ սկզբունքը՝ այն ինչ վերաբերում է մեր հաճախորդներին, վերաբերում է և մեզ: Մեր հաճախորդները նախընտրում են մեր խորհրդատվական ծառայությունները` բարձր գնահատելով այդ ծառայությունների որակն ամբողջ աշխարհում:

Ընկերության հիմնադրումից ի վեր մենք ձգտում ենք բավարարել հաճախորդների մշտապես փոփոխվող պահանջները:

Բի-Դի-Օ ընկերությունը հիմնադրվել է 1963թ. բրիտանական, նիդեռլանդական, գերմանական, ամերիկյան և կանադական ընկերությունների կողմից, որոնց միավորում էր գիտելիքներ փոխանցելու, դրանք զարգացնելու և ի նպաստ հաճախորդի կիրառելու գաղափարը: Ընկերությունը մինչև 1973թ. կոչվում էր Binder Seidman International Group, իսկ այնուհետև` Binder Dijker Otte & Co (կամ BDO):

Ընկերությունը շարունակում էր զարգանալ միջազգային շուկայում` ամրապնդելով իր դիրքերը նաև տեղական շուկաներում, ինչի շնորհիվ այժմ իր ծառայություններն է առաջարկում աշխարհի շուրջ 138 երկրում: 1988թ. ձևավորվեց ընկերության միջազգային կառուցվածքը, և BDO հապավումը սկսեց օգտագործվել յուրաքանչյուր տեղական անդամ ընկերության անվան սկզբում: Վերոնշյալ հանգամանքն, ինչպես նաև նոր պատկերանիշը և միասնական առևտրային ապրանքանիշը վկայում են այն մասին, որ տեղական անդամ ընկերությունների փորձը համակցվել է մեր միջազգային ցանցի փորձի և հնարավորությունների հետ:

Ցանցը, շարունակելով զարգանալ և արտացոլել հաճախորդների պահանջները, 2009թ. վերանվանվեց Բի-Դի-Օ: Հանդես գալով միասնական միջազգային առևտրային նշանի ներքո` մենք ապացուցեցինք, որ պատրաստ ենք որակյալ ծառայություններ տրամադրել մեր հաճախորդներին և հաջողությամբ մրցակցել շուկայում` որպես համաշխարհային ցանց:

Բի-Դի-Օ ընկերությունը հինգերորդն է աշխարհում հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների ցանկում: Մեր ընկերությունն ունի գործընկերների և աշխատակիցների թվի հարաբերակցության (partner to staff) գերազանց ցուցանիշ: Աշխարհի 144 երկրում տեղակայված ավելի քան 1,264 գրասենյակների մեր շուրջ 56,389 աշխատակիցները հաճախորդներին են առաջարկում բարդ, մասնագիտական էթիկայի կանոններին համապատասխան և կիրառելի լուծումներ:

Մենք հետամուտ ենք ցանցի ներսում գիտելիքների և լավագույն փորձի փոխանակմանը: Միասնական մեթոդաբանության և ՏՏ հարթակի միջոցով մենք ապահովում ենք հաճախորդների բարձրակարգ և արդյունավետ սպասարկում: Ստանդարտներին համապատասխանելու նպատակով մենք մշակել ենք հավատարմագրման և որակի վերահսկման հուսալի ընթացակարգեր:

Մեր խնդիրն է բարձրակարգ խորհրդատվական ծառայությունների միջոցով օգնել մեր հաճախորդներին արձագանքել անընդհատ փոփոխվող տնտեսական և շուկայական պայմաններին, այսպիսով իրականացնելով մեր նպատակն, այն է՝ էապես ընդլայնել շուկայում մեր մասնաբաժինը և ապահովել ընկերության ճանաչումը որպես միասնական համաշխարհային ցանց: